Նոյեմբերի 12-ին` ժամը 16.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի Քյուզ կոչվող անտառամասում ծառեր են հատում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 13.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Կարեն Գ.-ն նշված պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է ղաժի տեսակի 8 ծառ:
Պատճառված վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հատված ծառերն ի պահ են հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: Կատարվում է հետաքննություն: