Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ցեղասպանությունը, որ փորձում են վերագրել մեր պապերին և ժողովրդին, անհնար է` ճանաչենք: Մենք բազմիցս ընդգծել ենք դա»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ըստ Medyalens-ի՝ երկրի արտաքին քաղաքականության մասին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին տեղեկություններ հաղորդելիս Չավուշօղլուն առանձնահատուկ անդրադարձել է նաև Հայկական հարցին:
Խոսելով նաև Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական հետապնդման ենթարկված Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի դատի մասին` նա ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք նաև Փերինչեքի դատավարությանը: Փերինչեքի բողոքարկել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ շվեյցարական դատարանի դատավճիռը ճանաչվել էր որպես մարդու իրավունքների ոտնահարում: Շվեյցարիան այդ գործը տեղափոխեց Մեծ պալատ, որին կողմ եղան նաև Ֆրանսիան և Հայաստանը»:
Շվեյցարիան դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքի գործը Մեծ պալատի կողմից վերանայելու պահանջով: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսվում է Մեծ պալատ դիմել այն դեպքերում, երբ բարձրացվում է կոնվենցիայի մեկնաբանմանը կամ կիրառմանն առնչվող լուրջ հարց: