Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում թմրանյութ օգտագործողները 4922-ն են` ըստ պաշտոնական տվյալների, այսինքն` խոսքը նարկոլոգիական հիմնարկներում գրանցված անձանց մասին է: Նախորդ տարվա համեմատությամբ` այս թիվն աճել է 600-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի ղեկավար Սուրեն Նազինյանը:
Նա հայտնեց, որ գրանցվածներից 2018-ն օգտագործում են բույսերից պատրասված թմրամիջոցներ, 2092-ը` ափիոնատիպ նյութեր, իսկ 2 մարդ` կոկաին: Գրանցվածների 70 տոկոսը 28-49 տարեկան անձինք են: Մեկ դեռահաս կա գրանցված` 14 տարեկան, եւ երկու 18 տարեկաններ: Գրանցված 4922-ից 67-ը կին են:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք կան ոչ պաշտոնական տվյալներ, Ս. Նազինյանը պատասխանեց, որ 2010 թվականին ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի կողմից կատարվել է լայնամասշտաբ հետազոտություն ծանր թմրամիջոցներ օգտագործողների շրջանում, համաձայն որի` թմանայութերից սուր կախվածություն ունեցողների թիվը 12700 է: Այս հետազոտությունը կատարվել է անանուն, քանի որ թմրանյութերի օգտագործումը բավական լատենտային երևույթ է, և թմրամոլները այնքան էլ հասանելի չեն ո'չ բուժհիմնարկների, ո'չ էլ իրավապահ մարմինների համար: Ս. Նազարյանի խոսքով` այս հետազոտությունը վստահելի է, քանի որ կատարվել է գիտամեթոդական բոլոր պայմանների պահպանմամբ:
Իսկ այս տարվա փետրվար-մարտ ամիսներին թմրանյութերի օգտագործման պատճառների վերաբերյալ հետազոտություն է կատարվել քրեակատարողական հիմնարկներում, որին մասնակցել է 157 դատապարտյալ: Պարզվել է, որ կա հիմնական երեք պատճառ, որի դեպքում անձը դիմում է թմրանյութերի օգտագործմանը` անձնական խնդիրներ, սոցիալ-հոգեբանական, ախտաբանական:
Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանն էլ հայտնեց, որ այս խնդրով հիմնականում իրեն դիմել են դեռահասների ծնողները: Եվ այս տարիքի անձանց մոտ թմրանյութ օգտագործելու պատճառը իրենց հետաքրքրություններով զբաղվելու հնարավորության բացակայությունն է: Օրինակ` մշակութային համապատասխան խմբակներ չկան, որին դեռահասը կարող է մասնակցել: Եվ այս դեպքերում հոգեբանը, որպես կանխարգելիչ միջոց, նշում է երեխայի մոտ սովորելու ցանկությունը խթանելը, դեպի ուսումը մոտիվացնելը: