|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը հայտարարել էր հայրենիք վերադառնալու պատրաստակամության մասին, թմրամոլ է և վախկոտ: Այսպես է վրաց նախկին նախագահին բնորոշել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարը երբեք չի կարողանա վերադառնալ երկիր:
«Ցանկացած նորաթուխ ոստիկան կիմանա, որ թմրանյութի ազդեցության տակ է եղել: Նա դեռ ակտիվորեն թմրանյութ է օգտագործում... Կախված դոզայից, երբեմն տոնայնությունը բարձրանում է, երբեմն` նվազում... Բոլորս գիտենք, որ Սահակաշվիլին սովորական վախկոտ է, նա չի կարողանա գալ այստեղ: Եթե գա, նա անմիջապես բանտ կգնա, և այս երկրում ոչ ոք չի կարողանա դիմակայել այս գործընթացին», - Ղարիբաշվիլիի խոսքը մեջբերում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը:
Վրաստանի վարչապետը այսպես է մեկնաբանել Սահակաշվիլիի վերջին հայտարարությունները հոկտեմբերի 2-ին նշանակված տեղական ընտրություններին հայրենիք վերադառնալու մասին՝ միաժամանակ վրացական ոստիկանությունից և զինվորականներից աջակցություն խնդրելով:
Վրաստանում նախկին նախագահին սպառնում է ազատազրկում. նա հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել մի քանի քրեական գործերում, ներառյալ՝ պետության ղեկավարի լիազորությունները գերազանցելու մեղադրանքներով: