Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական ֆուտբոլային մրցաշրջանների մեկնարկից առաջ հայ ֆուտբոլասերներին հետաքրքրում է ոչ միայն թիմերի վիճակը, այլեւ՝ թե հայկական հեռուստաալիքներից որն ինչ առաջնություն է հեռարձակելու:2011-12 մրցաշրջանում հայ ֆուտբոլասերների բախտը բերել է, քանի որ հայկական հեռուստաալիքները եվրոպական 5 լավագույն առաջնություններից հեռարձակելու են 4-ը: Հայաստանում չի ցուցադրվի միայն Ֆրանսիայի առաջնությունը: Ինչպես տեղեկացրին«12»հեռուստաընկությունից, այս տարի իրենց եթերում կցուցադրվեն Իտալիայի եւ Իսպանիայի առաջնության հանդիպումները: «Հ2»-ը, ինչպեսեւ անցած տարիներին, դարձյալ ցուցադրում է Անգլիայի Պրիմեր լիգան, ինչպես նաեւ, այս տարվանից սկսած, այդ երկրի գավաթի խաղարկությունը: «Կենտրոն» հեռուստաընկերությունն արդեն երկրորդ տարին է` հեռարձակում է գերմանական Բունդես լիգան:Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է Չեմպիոնների լիգայի հանդիպումների հեռարձակումը: Ի սկզբանե Հայաստանում հենց Հանրայինը առաջինը հեռարձակում գնեց` Աշխարհի 1998 թվականի առաջնությունը, որը կայացավ Ֆրանսիայում: «Արմենիա» հեռուստաընկերությունը եւ Հանրայինը առաջինն էին նաեւ ակումբային ֆուտբոլի հեռարձակումներով, հենց նրանք առաջին անգամ սկսեցին ցուցադրել Իսպանիայի առաջնությունը եւ Չեմպիոնների լիգայի խաղերը:Աշխարհում ֆուտբոլային հեռարձակումները դարձել են լուրջ բիզնես, եւ ամեն անգամ իսկական պատմերազմներ են ընթանում առաջատար առաջնությունների հեռարձակման համար:Հայ ֆուտբոլասերներին այժմ հասանելի են ռուսական NTV հեռուստաընկերության սպորտային ալիքներից շատերը: Այդ հեռուստաալիքը մտավ Ռուսաստանի պատմության մեջ որպես առաջին վճարովի ալիք եւ 1999 թվականին ստեղծեց հատուկ հաճախություն, որով սկսեց հեռարձակել միայն ֆուտբոլային հանդիպումներ: Դա NTV+Football-ն է, որը մեծ հաջողությամբ գործում է մինչ օրս: Ի դեպ, Ռուսաստանում ներկայիս բոլոր վճարովի ալիքները պատկանում են «ՙԳազպրոմ մեդիա հոլդինգ՚» ընկերությանը: Վերջերս հետաքրքիր դեպք տեղի ունեցավ. NTV+-ը, չկարողանալով գնել Անգլիայի Պրիմեր լիգան, ստիպված գնեց Անգլիայի Չեմպիոն լիգան (թվով 2-րդ լիգան): Եվրոպայում գործում են մի քանի հեռուստաընկերություններ, որոնք վերավաճառում են հանրահայտ առաջնությունների հեռարձակումները. դրանցից են անգլիական SKY Sports-ը, ֆրանսիական CANAL+-ը, ամերիկյան ESPN հեռուստաընկերությունը, արաբական Al Jaazira-ն եւ այլն: Վերոնշյալ բոլոր ալիքները վճարովի են, իսկ, օրինակ, Եվրոպայում անվճար հանրային հեռուստաալիքներով հնարավոր է դիտել միայն ֆուտբոլային հանդիպումների տեսությունները: Անգլիական Պրիմեր լիգան համարվում է աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցող սպորտային իրադարձությունը, 2010 թվականից մինչ օրս տարբեր հեռուստաալիքներ այն գնելու համար միասին վճարել են շուրջ 3,358 միլիարդ եվրո: Իսպանիան տարբերվում է բոլորից: Այստեղ, ի տարբերություն Անգլիայի (որտեղ հեռարձակման խնդիրներով զբաղվում է Պրիմեր լիգան), ակումբներն են վաճառում իրենց խաղերի հեռարձակումները: Փաստորեն, աշխարհում ֆուտբոլ դիտելու համար վճարում են ոչ միայն մարզադաշտում, այլ նաեւ տանը նստած:
Ռազմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ