Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Radikal թերթի թղթակից և Hürriyet Daily News-ի գլխավոր խմբագիր Մուրաթ Եթքինը «Անկարան ավելի մտահոգ է Հալեպի, քան Քոբանիի համար» վերնագրով հոդված է հրապարակել` պնդելով, որ Անկարայի ամենամեծ վախը Հալեպում ԻՇԻՊ-ի հարձակումներն են: Այդ մասին հայտնում է T24-ը:
Եթքինը գրել է, որ Հալեպում ԻՇԻՊ-ի հարձակումների հետեւանքով 1,5 միլիոն փախստական մեկ շաբաթում կարող է դարձյալ հայտնվել թուրքական սահմանին, ինչը խիստ մտահոգիչ է Թուրքիայի համար:
Եթքինն իր հոդվածում նշել է. «Հալեպի հյուսիսային հատվածն այժմ Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ է, իսկ հարավային մասը` «Ալ Նուսրա»-ի և Սիրիայի կառավարական ուժերի: Այսինքն` եթե ԻՇԻՊ-ը Քոբանիի և Ռաքքայի շրջանից իր ուժերը մտցնի Հալեպ, այն կարող է հայտնվել ԻՇԻՊ-ի ձեռքում: Իսկ դա Անկարայի` ներկա դրությամբ ամենամեծ մտահոգությունների թվում է: Քոբանիից ավելի մեծ մտահոգության պատճառ, նույնիսկ` մղձավանջի սցենար»: