կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-24 18:55
Քաղաքական

Ծառուկյանն իշխանափոխության պահանջ չդրեց

Ծառուկյանն իշխանափոխության պահանջ չդրեց

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ելույթի ժամանակ հայտարարեց, որ «գիտի ժողովրդի դարդն ու ցավը, գիտի լուծման ձեւը, ձեռքը պուլսի վրա է»: Նա ասաց, որ իր կյանքում ամեն ինչ տեսել է՝ նեղություն, դժվարություն, բայց իր գործն առաջ է տարել: «Ասում էին՝ Ծառուկյանը չի գնա, չի անի, չի ասի, բայց ես այսօր այստեղ եմ»,- ասաց նա:

 

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` Ծառուկյանը համոզմունք հայտնեց, որ իշխանության վերարտադրության համար է դա նախաձեռնվել: Ըստ նրա` երկրին հարկավոր են նոր որակի իշխանություն եւ նոր քաղաքականություն: Մայդանի կոչ Ծառուկյանը չի անում, բայց այլընտրանքը չպետք է լինի լճացումը:

 

ԲՀԿ ղեկավարը նաեւ հայտարարեց, որ իր կուսակցությունը երկրի ներսում չունի թշնամիներ: Նա անհրաժեշտ համարեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, մեծամասնական ընտրակարգը վերացնելը:

 

Ծառուկյանը նաեւ հավելեց, որ ոչ մի նստացույց չի լինելու` մինչեւ եռյակը պայմանավորվածության չգա, իսկ եթե ձեռք բերվի այդ պայմանավորվածությունը, ապա նստացույցը կլինի հաջորդ հանրահավաքին:

 

ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, որ համաժողովրդական շարժման միասնական շտաբներ են ձեւավորելու: Ասաց, որ եթե իշխանությունը շարունակի անտեսել իրենց պահանջները, կպարտադրեն իշխանափոխության հարց եւ կպահանջեն արտահերթ ընտրություններ: