|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ալիևն առանց որևէ կրակոցի վերադարձնում է Ղարաբաղը»: Այս վերնագրով հոդվածը հրապարակվել է ադրբեջանական haqqin.az կայքում Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո:
«Հայաստանին ընդունեցին պուտինյան միություն` առանց Ղարաբաղի: Ի՞նչ է դա նշանակում: Մաքսակետերի տեղադրում: Ղարաբաղի՝ ՀՀ-ից տնտեսական մեկուսացում: Ադրբեջանն այդպես էլ չանդամակցեց պուտինյան միությանը՝ պահպանելով ինքնիշխանությունը, մինչդեռ Հայաստանը ամբողջությամբ կախվածության մեջ հայտնվեց ՌԴ-ից՝ կորցնելով քաղաքական անկախության, տնտեսական ինքնուրույնության մնացորդները»,- ասվում է հոդվածում:
Հոդվածագիրը նաև ուշադրություն է հրավիրում մեկ կարևոր հանգամանքի վրա՝ նշելով, որ Ռուսաստանը ցույց տվեց, թե ով է տերը տարածաշրջանում:
«Երեկվա օրը ցույց տվեց, որ ԼՂ հակամարոտւթյան ճակատագիրն ամբողջությամբ Կրեմլի ձեռքում է: Այսուհետ խոսել ԵԱՀԿ-ի որևէ դերի մասին կարող է միայն իրականությունից կտրված փորձագետ»,- ասվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ ներկայումս Ադրբեջանի առջև մեկ հրատապ հարց է դրված՝ անդամակցել ԵՏՄ-ին, թե` ոչ: