|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Լուրերը, թե 2 տարի առաջ Հայաստանից Կ.Պոլիս տեղափոխված հայուհի Ռոզա Շաքե Հովաննիսյանը դարձել է Թուրքիայում ամենապահանջված մոդելը, ողողել են բոլոր հայկական, թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները. գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
Ադրբեջանական կայքն անգամ այս` ոչ քաղաքական թեման փորձել է իր ձեւով մեկնաբանել: «Նախ պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում ամենապահանջված: Դա ոչ մի կապ չունի հմայքի և գեղեցկության հետ: Ընդհակառակը` շատ հաճախ մոդել են դառնում ոչ գեղեցիկ դիմագծերով աղջիկները, որպեսզի հանդիսատեսի ուշադրությունը սևեռվի միայն ցուցադրվող հավաքածուի վրա»,- գրում է կայքը:
Զավեշտալին այն է, որ պարբերականն այս ամենում քաղաքականություն է տեսնում: «Այս ամենում ակնհայտ է քաղաքական ենթատեքստը: Թուրքիայի համար, որին Արևմուտքը ճնշում է և պահանջում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ձեռնտու է այդ Շաքեին նման կարգավիճակ շնորհել: Դա կարող է դառնալ թուրքերի՝ հայերի հանդեպ հանդուրժողականության ապացույցը»,- Ադրբեջանի «մեծ եղբոր» քայլերը փորձում է մեկնաբանել ադրբեջանական ԶԼՄ-ն: