|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին` արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում երեք ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված հանրահավաքին, պատասխանեց, որ որևէ բան ճշտված չէ:
«Րաֆֆի Հովհաննիսյանն է որոշում մասնակցում է, թե` ոչ: Եթե որոշեց, որ մասնակցելու է, ուրեմն կմասնակցի»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը Yerkir.am-ի հետ զրույցում ասել էր, որ Գագիկ Ծառուկյանը, հանրահավաքի մասնակցության հետ կապված, խնդիր չի տեսնում, սակայն հստակ որոշում դեռ չկա: