Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ փաշինյանական խունտան, որն Արցախը վաճառելուց, 5000 հայորդու կյանք խլելուց ու ՀՀ-ի ապագան թուրք-ադրբեջանական տանդեմի ոտքերի տակ դնելուց հետո այսօր պատրաստվում է Հանրապետության հրապարակում հանրահավաքի և հրավառության, պետական օղակներում տեռոր է սկսել՝ հանձնարարելով բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որպեսզի նրանք ցուցակներով մարդ ապահովեն երեկոյան հանրահավաքին:
Այսպես՝ քաղաքացիներից հստակ ահազանգեր կան, որ բոլոր նախարարությունների աշխատակիցներին հրահանգավորված է լինել Հրապարակի մերձակա և պայմանական նշան ունեցող այս կամ այն վայրերում, օրինակ՝ ժամացույցի տակ, Արամ Մանուկյանի, Գ. Նժդեհի արձանի մոտ և այլն, որպեսզի հստակ ներկա-բացակա անեն և ստուգեն բոլորի ներկայությունը:
Ահազանգեր են ստացվել նաև, որ բոլոր մարզերից մոտավորապես ժամը 17:00-18:00-ին, կախված մարզի հեռավորությունից, մարզպետարանների, հարկային, մաքսային ոլորտների և մարզային այլ հիմնարկների ներկայացուցիչներին հատուկ մեքենաներով բերելու են Երևան, որտեղ ևս նրանց ներկայությունը ստուգվելու է ստորագրության միջոցով:
Պարզորոշ է՝ հասարակության ստորին խավերին մոլորեցրած և սեփական վերարտադրությունն ապահովել փորձող հայրենադավ իշխանությունը լավագույնս գիտի, որ իրեն ընտրած «անգրագետ ու խաբված Պողոսները», որոնք հիմնականում մարզերում են, սոված են և միջոց անգամ չունեն հանրահավաքի գալու: Մյուս կողմից՝ և՛ դժվար է նրանց «բերման ենթարկելը», և՛ գեղեցիկ պատկեր չի ստեղծվի հրապարակում: Ուստիև, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հայրենավաճառներին աջակցում են նաև հասարակության առաջադեմ խավի ներկայացուցիչները, որոշվել է վարչահրամայական միջնադարյան մեթոդների կիրառմամբ գոնե նրանց մի ինչ-որ հատվածի ներկայություն ապահովել հանրահավաքին: