|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարկում հրավիրված հանրահավաքը:
Հանրահավաքը սկսվեց Ր. Հովհաննիսյանի խոսքով, այնուհետև հավաքվածները երգեցին ՀՀ օրհներգը:
Հովհաննիսյանն իր ելույթում Ազատության հրապարակ հրավիրեց Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և առաջարկեց հաշվետվություն տալ ժողովրդի առաջ, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հրաժարվելու իր պաշտոնից:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս այդ հարցը չի որոշվել և դրա վերջնական պատասխանը կտրվի երկուշաբթի օրը:
«Եթե դիմենք, ապա դա պետք է համարվի Սահմանադրական դատարանի, դատավորների վերջին հնարավորությունը` ժողովրդի առաջ սպիտակերես դուրս գալու» ,- ասաց Ր. Հովհաննիսյանը: