Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Արդեն հայտնել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով մեկնել է Նյու Յորք:
Ըստ T24-ի՝ տեղեկություններ են տարածվել, թե ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասը Twitter-յան իր էջում գրել է, թե իր և Էրդողանի հանդիպման ժամանակ վերջինս ասել է. «Օբաման մերժել է իմ՝ Ֆեթուլլահ Գյուլենին (Թուրքիայում Գյուլենական շարժման ղեկավար, ով հայտնի է իր հակաէրդողանական դիրքորոշմամբ և այժմ բնակվում է ԱՄՆ-ում) ետ վերադարձնելու պահանջը»:
Այս տեղեկության հավաստիությունը պարզելու նպատակով լրագրողներից մեկը հարց է ուղղել Էրդողանին, սակայն նա հերքել է տեղեկությունը` ասելով. «Ես նման բան չեմ ասել: Ես իմ պահանջը ներկայացրեցի Բարաք Օբամային: Սակայն իմ ակնկալած պատասխանը դեռ չեմ ստացել»:
Նշենք, որ Նյու Յորք այցելության շրջանակներում նախատեսվում է Էրդողանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: