կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-29 20:03
Քաղաքական

Նիկոլ Անհողն աջ ձեռքով ձախ ականջն է բռնում. Գագիկ Համբարյան

Նիկոլ Անհողն աջ ձեռքով ձախ ականջն է բռնում. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Կամ Նիկոլն աշխարհագրություն չգիտի կամ մանիպուլյացիաների է դիմում` համոզված լինելով, որ հայաստանյան քաղաքականապես անգրագետ մասսան կհավատա իր անգրագիտություններին...
 
Ըստ Նիկոլ Անհողի, պարզվում է Ադրբեջանը Վրաստանի հետ պետք է կոմունիկացիոն կապ հաստատի Հայաստանի միջոցով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Վրաստանն ունեն բավական երկար համատեղ սահման և կապ ունեն և՛ երկաթուղային, և՛ ավտոմայրուղիներով...Թբիլիսիի և Բաքվի միջև Հայաստանով կապի ի՞նչ կոմունիկացիաների մասին է խոսքը...Հայտարարութան այս մասն այնքանով է անտրամաբանական, որքանով ինչ-որ մեկն ասեր, որ Հայաստանը Վրաստանի հետ պետք է կապ հաստատի Ադրբեջանի տարածքով...
 
Նույնն էլ Ադրբեջանի և Իրանի պարագայում...Բաքուն Աստարայով Թեհրանին կապող երկաթուղին կառուցվում է, Նախիջանը Թավրիզին կապող երկաթուղին գործում է, էլ չեմ ասում Ադրբեջանը Իրանին կապող ավտոմայրուղիների մասին...
 
Նիկոլի հայտարարության այդ կետերն անհեթեթ են և աջ ձեռքով ձախ ականջը բռնելու օրինակին է նման...
 
Ի դեպ, եթե Բաքուն բավական ակտիվ աշխատում է, այսպես կոչված, Մեղրիի միջանցքը գործածության դնելու ուղղությամբ` ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելով Հորադիզից դեպի Մեղրի, ապա հայկական կողմից այդ առումով որևէ քայլ չի նկատվում. ո՛չ Երասխ-Սադարակ, ո՛չ էլ Իջևան-Ղազախ երկաթուղիների վերականգնման ուղղությամբ այս 8 ամիսներին որևէ քայլ չի կատարվել...Նույնն էլ Հայաստանն Ադրբեջանին կապող ավտոմայրուղիների մասին կարելի է ասել...»: