Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Փաստինֆո»-ն հայտնում է. «Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերված` ներարգանդային փուլում գտնվողը պտուղների գործով մեղադրանքներ են առաջադրվել «Առողջապահության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր մասնակցին և նրա դստերը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեք օրվա ընթացքում Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերվել էին ներարգանդային փուլում գտնվողը 2 պտուղ. մեկը՝ ինֆեկցիոն բաժանմունքի մոտ, երկրորդը՝ դիահերձարանին հարող տարածքում:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել էին Ոստիկանության լրատվության բաժնից` տեղեկացնելով, որ հարուցվել են քրեական գործեր եւ միացվել մեկ վարույթում: Քննության ընթացքում հայտնաբերվել են այլ պտուղներ եւս: Պարզվում է` «Առողջապահության զարգացման կենտրոնը» պարզապես չի ոչնչացրել կենսաբանական թափոնները:
«Փաստինֆ»-ին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը մի շարք բժշկական կենտրոններից ընդունել է կենսաբանական թափոններ, սակայն, խախտելով սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի պահանջները, չի տեղափոխել և վնասազերծել ընկերության տարածքում լցված բժշկական վարակիչ թափոնները»:
Մանրամասներն` այստեղ: