կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 14:51
Հասարակություն

69-ամյա քաղաքացին թունավորվել է

69-ամյա քաղաքացին թունավորվել է
ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 29-ին` ժամը 10.30-ին, Թալին քաղաքի ԲԿ-ի հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.15-ի սահմաններում թունավորման նախանշաններով իրենց ԲԿ է տեղափոխվել Թալին քաղաքի Այգեստան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 տան բնակիչ Ա. Բ.-ն (ծնվ. 1945 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: