|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Ռուս դիվանագետներին չեն հրավիրել սեպտեմբերին կայանալիք` ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որի ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները. գրում է Коммерсантъ-ը:
Գագաթաժողովում, որը կանցկացվի սեպտեմբերի 4-5-ը Ուելսում, կքննարկվեն հավաքական պաշտպանության ամրապնդման հարցում ՆԱՏՕ-ի պատրաստակամությանը, ռազմական ծախսերի մեծացմանը, ՌԴ-ի հետ հարաբերություններին և Ուկրաինայի հետ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Աֆղանստանից զորքերի դուրսբերմանն առնչվող հարցեր։
Դաշինքի շտաբ-բնակարանում աղբյուրները բացատրել են, որ ռուսական պատվիրակության մասնակցությունը համարվել է «աննպատակահարմար»։