Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-08-08 13:02
Հասարակություն

Անցած գիշեր հակառակորդը կրկին խախտել է հրադադարը.տուժածներ չունենք

Անցած գիշեր հակառակորդը կրկին խախտել է հրադադարը.տուժածներ չունենք

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 7-8-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 31 անգամ:

 

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 5 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 1425 կրակոց: Հայկական կողմից տուժածներ չկան: