Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության անդամների շրջանում օր օրի աճում է դժգոհությունը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճի մասով: «Ժողովուրդ»-ին ԺԿ մի քանի անդամներ պատմեցին, որ Ր. Հովհաննիսյանի երեսը տեսնում են «հեղափոխությունից հեղափոխություն»: Բայց նույնիսկ նրա՝ Հայաստանում գտնվելու ժամանակ իրենց առաջնորդի հետ կուսակցականները շփվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ հնարավորություն չունենալով իրենց հուզող հարցերն անմիջապես քննարկել նրա հետ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ կուսակիցների հետ էլեկտրոնային շփումը վաղուց եղել է Ր. Հովհաննիսյանի աշխատելաոճում: «Ես 2003 թվականի վերջից կուսակցության անդամ եմ, այդ ժամանակվանից մինչեւ հիմա Ր. Հովհաննիսյանը շփվում է մեյլերով: Էդ ո՞նց է՝ մինչեւ 9 տարի որեւէ խնդիր չառաջացավ, եկել է 10-րդ տարին՝ դրա հետ կապված ինչ-որ խնդիրներ առաջացան»,-եզրափակեց Ա. Մարտիրոսյանը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: