|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր Նուբարաշենում հանդիսավորությամբ բացվեց պաշտպանության նախարարության Նուբարաշենի նոր հրաձգարան-զորավարժարանը: Այս հրաձգարանը, որը մինչ վերանորոգումն ու արդիականացումը գտնվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի տնօրինության տակ ու վերջերս է փոխանցվել ՀՀ ՊՆ-ին, արդիականացվել ու հարմարեցվել է ժամանակակից կրակային ու մարտավարական պատրաստության պարապմունքներ անցկացնելու համար:
Բացման արարողության ժամանակ, կարեւորելով ՀՀ զինված ուժերում զինծառայողների ուսումնական պարապմունքներն ու պրոցեսը անցկացնելու անհրաժեշտությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Նուբարաշենի նոր հրաձգարանը ծառայելու է Երեւանի կայազորի ու երեւանամերձ տարածքներում տեղակայված զորամասերի զինծառակողների կրակային պարապմունքների անցկացման համար:
Շնորհավորելով զինվորներին ու սպաներին նոր հրաձգարան ունենալու կապակցությամբ, իսկ այնուհետեւ կարեւորելով ԶԼՄ-ների դերը թե' բանակաշինության գործում եւ թե' զինված ուժերին վերաբերող խնդիրների բացահայտման, բարձրաձայնման ու լուծման հարցում` Սեյրան Օհանյանը հրաձգարանը բացելու պատիվը շնորհեց 4 հոգու' մեկ շարքային զինվորի, մեկ սերժանտի, մեկ վաշտի հրամանատարի ու մեկ լրագրողի:
Այնուհետեւ զինծառայողներն ու սպաներն անցան կրակային պատրաստության դասապրոցեսին, իսկ լրագրողները, օգտվելով ընձեռված առիթից, փորձեցին իրենց ուժերը հրաձգության մեջ:
Ի դեպ, ՊՆ-ն հաճելի անակնկալ էր պատրաստել լրագրողների համար' լավագույն հրաձիգ-լրագրողներն արժանացան պարգեւների: