|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածած հաղորդագրության համաձայն շուրջ 66 տոկոսով բարձրացվել են պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը:
Այսպես, գիտությունների թեկնածու-դոցենտի աշխատավարձը դարձել է 374․400 դրամ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Պոլիտեխնիկի հարևան բուհում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, գիտությունների թեկնածու-դոցենտը ստանում շուրջ 2 անգամ քիչ՝ 191․000 դրամ աշխատավարձ: Ագրարայինում մյուս խնդիրն էլ այն է, որ դասախոսների զգալի մասն աշխատում է ոչ լրիվ դրույքով կամ ժամավճարային կարգով:
Ի դեպ, ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի վերջին բարձրացումն իրականացվել է 2019 թվականին: