|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«ՄԱԿ-ի կանանադրության հիմնական սկզբունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, որը ամրագրված է առաջին հոդվածում»,-Մոսկվայում ընթացող «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին» միջազգային սիմպոզիումի ժամանակ ունեցած ելույթում ասել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև հիշեցրել է որ Կանոնադրության 55-րդ հոդվածն էլ նախատեսում է մարդու իրավունքների, նաև ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։
Շարմազանովը նշել է, որ հենց այդ իրավունքի վրա էր հիմնաված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը, որն անտեսվել է և այն այսօր օկուպացված է։
Նա հայտարարեց որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել և այն ինչ արել է Ադրբեջանի իշխանությւոնները նեոնացիզմ է։
Էդուարդ Շարմազանովի ելույթի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը սադրանքի է դիմել, փորձել է ընդհատել նրան, սակայն Շարմազանովը մինչև վերջ շարունակել է իր խոսքը՝ ներկաներին ներկայացնելով Արցախում կատարվածի իրական գնահատականը։