կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-16 21:25
Արցախ

Արցախում գազաֆիկացված է 7 քաղաք և 78 գյուղ

Արցախում գազաֆիկացված է 7 քաղաք և 78 գյուղ

Այսօր տեղի է ունեցել «Արցախգազ» ՓԲԸ տարեկան ընդհանուր ժողովը: Մասնակցել են Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, ընկերության աշխատակիցներ:

 

Ընկերության գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի զեկույցի համաձայն` 2013թ. հանրապետություն է ներմուծվել ավելի քան 41 մլն խ/մ բնական գազ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 0,2 տոկոսով: Բնակչության իրացրած գազի ծավալը մոտ 6 տոկոսով քիչ է 2012 թ. ծավալից, նվազել են կորուստները, իսկ 75 տոկոսով նվազել է վնասը` կազմելով մոտ 144 մլն դրամ:

 

Արցախի քաղաքներից գազաֆիկացված է 7-ը, գյուղերից` 78-ը: Ընկերությունը գազամատակարարման ցանցերում այժմ կատարում է միայն անվտանգ սպասարկման, վերականգնման, նորոգման և շահագործման աշխատանքներ: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին և խնդիրներին` Սեյրան Միքայելյանը նշել է հիմնականում ավտոմեքենաների թարմացման և շենքերի վերանորոգման անհրաժեշտությունը:

 

Ժողովի ժամանակ նշվել է նաև, որ Մարտակերտ շրջկենտրոնի սպաների համար կառուցված շենքի պայմանները կուսումնասիրվեն` շենքը մոտ ապագայում գազաֆիկացնելու նպատակով:

 

Արա Հարությունյանը նշել է, որ առաջիկայում բնական գազի ներմուծման ծավալները կպահպանվեն, իսկ գազաֆիկացում կիրականացվի միայն անհրաժեշտության դեպքում: Վարչապետի խոսքով՝ գազի սպառման ծավալները կավելացվեն հիմնականում արտադրության ճյուղերի ընդլայնմանը զուգահեռ: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: