կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-16 17:33
Քաղաքական

Այլևս որևէ հայ միգրանտի հանդեպ ՌԴ-ն պատժամիջոցներ չի կիրառելու

Այլևս  որևէ հայ միգրանտի  հանդեպ  ՌԴ-ն  պատժամիջոցներ չի կիրառելու

Այսօր ԱԺ-ում, երբ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ներկայացնում էին հանձնաժողովի աշխատանքների արդյունքները, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հայկական կողմը հանդիպման ընթացքում բարձրացրել է հայ միգրանտների հարցը: Նրա խոսքով` քննարկվել են թեմային առնչվող բոլոր համաձայնագրերը, անգամ` ենթաօրենսդրական ակտերը` կետ առ կետ, արդյունքում եղել է գոհացուցիչ վերաբերմունք ռուսական կողմից:

 

«Ռուսական կողմը նշել է, որ դժվարությունները միգրանտների համար սկսվել են այս տարվա հունվարի 1-ից, երբ ՌԴ-ն ընդունեց միգրացիոն ադմինիստրատիվ կոդեքսը, և տարբեր վարչական խախտումներ ունեցողները պատժամիջոցների էին ենթարկվում ՌԴ մուտքի և ելքի դեպքում: Այդ պատժամիջոցները վերաբերել են 800 հազար մարդու, որոնցից 30 հազարը հայ են, և 70 հազար հայեր ռիսկի գոտում են գտնվում: Բայց ռուսական կողմը վստահեցրել է, որ, ներքին պայմանավորվածությունների արդյունքում, այլևս  հայ ազգի որևէ ներկայացուցչի հանդեպ նման պատժամիջոցներ չեն կիրառվելու, հայերի հանդեպ կկիրառվի ամինիստիոն վերաբերմունք»,- ասաց նա:

 

Հերմինե Նաղդալյանի խոսքով` համաձայնագրերով պայմանավորվել են, որ հայ ազգի միգրանտների համար արտոնյալ հնարավորություններ սահմանվեն, հայ միգրանտների կարգավիճակը հավասարեցվել է Եվրասիական միության անդամ երկրներից միգրանտների կարգավիճակին:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ հավելեց, որ ՌԴ օրենսդրությունը չի կարող վերաբերել միայն հայերին և օրենքով սահմանված սահմանափակումները վերաբերում են բոլոր երկրների միգրանտներին: «Չեմ կարծում, որ մեր բարեկամ ՌԴ-ն միտում ունի ընդունել օրենք, որը կվնասի հայերին»,- ասաց նա: