|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Սկսելու ենք լրագրողներից. այսպես արձագանքեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը yerkir.am-ի հարցին, թե իսկապե՞ս ԱԺ-ն մտադիր է դրես-կոդ սահմանել: Մեր մյուս հարցին` իսկ ի՞նչ է սահմանվելու ԱԺ ներքին կանոնագրքով` վարքագծի կանոնների հետ կապված, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Չեմ սիրում խոսել մի բանի մասին, ինչը դեռ ավարտուն չէ: Կավարտենք աշխատանքները, կիմանաք»:
Նշենք, որ Հրայր Թովմասյանի այս նախաձեռնությունը` ԱԺ աշխատակազմի և, մանավանդ, լրագրողների համար դրես-կոդ և վարքագծի կանոններ սահմանելու հետ կապված, դժգոհություն է առաջացրել բազմաթիվ լրագրողների շրջանում, ովքեր այդ նախաձեռնությունը համարում են անկարևոր ու անտեղի: