| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը մտմտում է ԱԺ ներքին կանոնակարգ ստեղծելու մասին:
Ըստ այդմ, նախատեսվում է որոշակի չափանիշներ սահմանել և պատգամավորների և խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար: Խոսքը մասնավորապես հագուստի չափանիշների «դրես-կոդի» սահմանման, լրագրողների աշխատանքային վարքականոնների և այս կարգի մեկ-երկու հարցի մասին է:
Նման մի կանոնակարգ ժամանակին մշակել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ով, սակայն, չհասցրեց այն շրջանառության մեջ դնել: 
Ենթադրվում է. որ Գասպարյանը կօգնի Թովմասյանին՝ գաղափարը կյանքի կոչելու համար: Այս ամենը, սակայն, խիստ նախնական է, և դժվար է ասել՝ կիրականացվի, թե ոչ:
Համենայնդեպս, վերջին շրջանում որոշակի նոր կանոնների սահմանման անհրաժեշտության մասին ակտիվորեն խոսվում է նաև պատգամավորների շրջանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։