|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղաքացիների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց քաղաքացի Հայկ Կ-ի կողմից անկանոն կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Այս մասին yerkir.am-ին ասաց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով տուժել է 5 ոստիկան, ընդ որում` մեկը` կին:
Ահարոնյանի խոսքով` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել բոլոր տուժածների հետ, նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում: Ոստիկանապետը նաեւ շնորհակալություն է հայտնել նրանց, որ չեն վախեցել կրակոցներից, զսպվածություն են ցուցաբերել և վնասազերծման ժամանակ զենք չեն կիրառել։