Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետ դրվի, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Ղարաբաղը Սփյուռք չէ, այլ մեր հայրենիքն է, և ակնհայտ է, որ Ալիևն այլ կերպ չէր էլ կարող վարվել, ահա` ինչու նամակների միջոցով փորձում է խոչընդոտներ ստեղծել: Նախարարը զարմանում է` ինչո՞ւ են ընդհանրապես Ալիևի ասածները փորձում մեջբերել։
Հարցին, թե ինչո՞ւ հենց Աստանայում նույն հարցը չտվեց նախագահ Սերժ Սարգսյանը Ալիևի նամակն ընթերցող Նազարբաևին, Սփյուռքի նախարարը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ պետք է պատասխաներ, ասեր` ինչո՞ւ եք Ալիևին ցիտում,: Ես եմ Ձեզ ասում՝ մի' ցիտեք։ Սերժ Սարգսյանը պետության ղեկավար է և գործ ունի պետության ղեկավարների հետ»:
Հարցին, թե ինչո՞ւ նման նամակ էլ Վրաստանի կամ Ուկրաինայի նախագահը չեն գրում Ղազախստանի նախագահին և ասում, որ Ռուսաստանը չի կարող Ղրիմով մտնել Եվրասիական տնտեսական միություն, նախարարն արձագանքեց. «Նրան այդ հարցն ուղղեք, ինչո՞ւ եք այդ հարցը տալիս ինձ, ես Վրաստանի նախագահի խորհրդականը չեմ, որ կարողանամ այդ հարցին պատասխանել»: