կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 13:13
Քաղաքական

Թող տհաճություն զգար Նազարբաևը. Աղվան Վարդանյան

Թող տհաճություն զգար Նազարբաևը. Աղվան Վարդանյան

Hetq.am-ը գրում է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, պարզաբանման կարիք ունի: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի՝ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի կողմից ուղարկված նամակին, ասել է, որ միանշանակ է՝ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը:

 

«Այն, ինչ հանրապետության նախագահն ասել է սահմանների հետ կապված, մյուս հարցերի հետ կապված, հիմնականում նորմալ է, ճշգրիտ է, եթե իսկապես նման խնդիրներ չեն եղել ոչ ՄԱԿ-ում, ոչ ԱՀԿ-ում: Բայց մի քանի հարց է առաջանում. նախագահը երեկ ասաց, որ համոզված է՝ ՄՄ-ի մեջ մտնելը նպաստելու է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Այս միտքը լրացուցիչ, հավելյալ պարզաբանման կարիք ունի: Ինչպե՞ս է նպաստելու, ինչո՞ւ է նպաստելու, եթե հարցի կարգավորման ձևաչափը Մինսկի խումբն է: Հանրությունն այս հարցում ավելին իմանալու կարիք ունի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը:

 

Ինչ վերաբերում է նախագահի գնահատականին, թե Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց որևէ վնաս մեզ չի կարող տալ, ապա Աղվան Վադանյանը նշեց. «Գուցե այդպես է, բայց եթե տհաճ էր, թերևս արժեր արձագանքել հենց Աստանայում՝ ասելով, թե ի՞նչ կապ ունի Ադրբեջանն այս տնտեսական միության հետ, ինչո՞ւ է այդ հարցն այստեղ բարձրացվում ու թող այդ տհաճությունը Նազարբաևը զգար»:

 

ՀՅԴ պատգամավորն ասաց, թե նախագահը պետք է հստակ ասի, որ Հայաստանի և ԼՂՀ միջև մաքսային անցակետ չի դրվելու:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: