|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Աբխազիայի ընդդիմադիր կուսակցությունների և կազմակերպությունների համակարգող խորհուրդն երեկ հայտարարել է, որ իր վրա է վերցնում երկրի ժամանակավոր ղեկավարությունը: Այս մասին հայտարարել է ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան. գրում է ИТАР-ТАСС-ը:
Միևնույն ժամանակ, Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հանրապետության իշխանությունները վերահսկում են իրավիճակն ինչպես Սուխումում, այնպես էլ երկրի ողջ տարածքում:
Ավելի վաղ նախագահի մամուլի ծառայությունը չի հաստատել կառավարության հրաժարականի մասին տեղեկությունը և այդ տվյալները վաղաժամ է անվանել:
Տեղական ԶԼՄ-ների համաձայն՝ ընդդիմությունը դժգոհ է իշխանությունների քաղաքականությունից, որոնք երկիրը հասցրել են սնանկացման: