|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ծրագիրը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ կառավարության անդամը զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ:
«Ձեր կառավարությունում չկա՞ն անդամներ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Ես օրական հիսուն մարդու հետ եմ հանդիպում, որոնք խիստ դժգոհ են Ձեր որոշ կադրերից: Ձեր առաջարկո՞վ է Սերժ Սարգսյանը նշանակել այդ կադրերին, թե՞ Սերժ Սարգսյանի առաջարկով են այդ կադրերն ընտրվել»,- հարցրեց պատգամավորը:
Կադրերի հետ կապված` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Սահմանադրությունը հստակ սահմանում է այդ կարգը: «Որ կադրին էլ որ նշանակեինք, պետք է ասեիք, որ վատ կադր են նշանակել: Ինձ համար կարևոր սկզբունք է, որ կադրերը լինեն պրոֆեսիոնալ, որովհետև ժամանակ չունենք: Եվ կրկնում եմ` կառավարության այն անդամը, որը չի լուծի իր առջև դրված խնդիրները, մեր ճանապարհները բաժանվելու են: Ես դա ձևի համար չեմ ասում: Ես գնահատում եմ մարդուն իր աշխատանքով, ազատ եմ կադրային քաղաքականության մեջ: Կաշխատենք քիչ սխալներ թույլ տալ, որպեսզի ձեզ քիչ հաճույք պատճառենք մեզ քննադատելու գործում»,- ասաց վարչապետը: