|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պետք է ստեղծվեն հնարավորություններ, որպեսզի յուրքանչյուր անձ կարողանա իրացնել իր մտավոր, ֆիզիկական կարողությունները և դրա դիմաց ստանա համարժեք նյութական և բարոյական հատուցում. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը` պատասխանել այն հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է կատարի տնտեսական անկումը կասեցնելու համար:
Լրագրողների մեկի այն դիտարկմանը, որ ինքը նախկինում էլ եղել է առևտրի և արդյունաբերության նախարար, և այդ ժամանակ էլ տնտեսական անկում կար, Ճշմարիտյանը պատասխանեց. «Ձեր տվյալները ճիշտ չեն»:
Իսկ թե արդյո՞ք նրա վերադարձը կառավարություն չի նշանակում Ռոբերտ Քոչարյանի կադրերի վերադարձ, նորանշանակ նախարարն պատասխանեց. «Միանշանակ այդպես չէի ձևակերպի: Այն ժամանակ էլ էր ՀՀԿ-ն իշխող կուսակցություն և նախագահի քաղաքական հենարանն էր: Այսինքն` տարանջատել կադրերին, ճիշտ չեմ համարում»: