|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Ներքին Լարս ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլուզում, որի չափերն են` 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Նախնական տվյալներով` հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:
Վթարի հետևանքով վնասվել է Ռուսաստանից Հայաստան մտնող գազատար խողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ` գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ ՀՀ սպառողներին գազամատակարարումը կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Իսկ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության նախնական տեղեկություններով՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ կլինի ևս մի քանի օր: Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել այդ ճանապարհից: