|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար անդրադարձել են ՀԷՑ-ին, ՀԷՑ-ի որոշ աշխատակիցների կողմից իրականացված մեքենայություններին, խախտումներին եւ այլն:
Yerkir.am-ը ՀԷՑ-ի վերաբերյալ ամբողջ հոդվածաշար էր պատրաստել` ներկայացնելով ոչ միայն ընկերության կառավարչականքաղաքականությանն առնչվող ուշագրավ փաստեր ու հանգամանքներ, այլեւ սպառողների նկատմամբ ընկերության որոշաշխատակիցների կողմից կիրառված անբարեխիղճ քայլերը:
Ինչեւիցե, վաղը` մայիսի 16-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարցը:
Թեեւ դեռ չգիտենք, թե ինչի՞ համար է ՏՄՊՊՀ-ն պատրաստվում պատասխանատվության ենթարկել ՀԷՑ-ին, բայց դրա համար, ինչպես ժամանակին բազմիցս հրապարակել է Yerkir.am-ը, հիմքեր կան: