Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կիևի ողբերգական իրադարձությունների ժամանակ ցուցարարների վրա «Բերկուտ» հատուկ ջոկատը չի կրակել. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նման եզրահանգման է եկել Գերագույն ռադայի ժամանակավոր քննչական հանձնաժողովը՝ դիպուկահարների օգտագործած զենքերի փամփուշտներն ու պարկուճները ուսումնասիրելու արդյունքում։
Հանձնաժողովի նախագահ Գենադի Մոսկալն ասել է, որ ցուցարարների վրա կարող էին կրակել վերահսկողությունից դուրս կազմակերպությունները։ Չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ կազմակերպությունների մասին է խոսքը` Մոսկալն ընդգծել է, որ այդ ժամանակ «առաջին կրակոցն արձակվել էր ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ»։