|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Փաստաբան Վարզադատ Հարությունյանը ահազանգում է.
«Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները: Հրաժարվում են առանց որևէ պատճառի և իրավական հիմքի վկայակոչման` հղում անելով պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի բանավոր ցուցմանը:
Խնդիրը համատարած է, որի մասին ահազանգել եմ ՄԻՊ-ին: ՄԻՊ-ն էլ իր հերթին բանավոր և գրավոր պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից:
Գտնում եմ, որ ոստիկանության այս վարքը նույնպես տեղավորվում է օրինական հավաքների խոչնդոտման հանցավոր (բառիս ամենաիրավական իմաստով) դրսևորման շրջանակներում»: