կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 23:39
Աշխարհ

Հնդկաստանում հայտնաբերվել են «պարող» գորտեր

Հնդկաստանում հայտնաբերվել են «պարող» գորտեր

Հնդիկ գիտնականները երկրի հարավում գտնվող անտառներում հայտնաբերել են գորտերի 14 նոր տեսակ։ BBC-ն տեղեկացնում է, որ կենդանիներին անվանել են «պարող գորտեր», քանի որ դրանք անսովոր կերպով շարժում են իրենց թաթերը զուգավորվելու շրջանում։

 

Հետազոտողները նշում են, որ արուները «պարում են»՝ այս ու այն կողմ պարզելով թաթերը, որպեսզի գրավեն էգերի ուշադրությունը։

 

Հնդիկ կենսաբանների տվյալներով՝ այս գորտերի մոտ 80 տոկոսն ապրում է բնության հատուկ չպահպանվող տարածքներում։ Այս կենդանիների պոպուլյացիան նվազում է՝ մասամբ նաև բնակական միջավայրի ավերման հետևանքով։