|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
«Ուորլիքը հստակ արտահայտեց Ամերիկայի դիրքորոշումը: Ամերիկացիները երբեք այսքան բացահայտ չէին արտահայտվել: Նալբանդյանը «խորիմաստ» լռում է: Նա չի խոսի` մինչեւ թշերը չքաշեն: Լավ, հասկացանք` Հովիկ Աբրահամյան, Գալուստ Սահակյան, Երվանդ Զախարյան, Գագիկ Բեգլարյան, Հրանուշ Հակոբյան... Բա էս արտգործնախարա՞րն ինչու մնաց: Մի՞թե կարելի է երկրի անունից բանակցությունների ուղարկել մեկին, ում հետ ոչ ոք հաշվի չի նստում: Մի՞թե կարելի է այս մարդուն վստահել Ղարաբաղի ճակատագիրը: Այս մարդու միակ առաքելությունը այս ու այնտեղ իր թշերը քաշել տալն է: Ի՞նչ կապ ունի Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի հետ, որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել: Նրան պաշտոնանկ արեք, կտեսնեք, որ հաջորդը օրը նա կթռնի երկրից»: