կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-29 13:42
Քաղաքական

Ես կարող էի բարեկամներիս հետ քաշել առաջնագծից, բայց նրանք այնտեղ են. Վահրամ Բաղդասարյան

Ես կարող էի բարեկամներիս հետ քաշել առաջնագծից, բայց նրանք այնտեղ են. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառանալով ՀՀԿ խմբակցության և Սերժ Սարգսյանի հանդիպմանը` նա նշեց. «Մենք խնդրանքով դիմել ենք, պարզաբանումներ ենք խնդրել, նաև` ինֆորմացիա սահմանին տիրող իրավիճակի մասին: Նախագահն ավելի մանրամասն ներկայացրեց»:

ՀՀԿ-ականը նաև հորդորեց սպառազինությունների հետ կապված մեկնաբանություններում զգույշ լինել և զգույշ արտահայտվել հաղթանակած բանակի մասին խոսելիս:

Հարցին, թե ինչո՞ւ են սահմանին միայն անապահով ընտանիքների երեխաները ծառայում, և եթե այդպես չէ, կարո՞ղ է օրինակ բերել` ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են ծառայում, Բաղդասարյանը պատասխանեց. «Ո՞վ է արել այդ մոնիթորինգը, մենք կխնդրենք մի հատ նմանատիպ տեղեկանք ներկայացնել, թե ովքեր են առաջնագծում: Ես անձամբ եղել եմ դիրքերում, այդպիսի տարաբաժանում չեմ նկատել: Դուք ընդամենը երեք-չորս օր կարողացաք համբերել և, եթե այդ միջոցով փորձում եք խլրտում մտցնել զինվորների ընտանիքների միջև, դա չի հաջողվի: Ողջ ազգը զինվորագրված է, և ամեն մեկն իր հնարավորությունների սահմանում օգնում է»:

Դիտարկմանը, թե կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ առաջնագծում զոհված 64 տղաների ընտանիքներ ունեն սոցիալական աջակցության կարիք, արդյո՞ք սա չի վկայում, որ իրապես առաջնագծում սոցիալապես անապահովներն են եղել, Բաղդասարյան արձագանքեց. «Անապահով բոլոր ընտանիքները հսկողության տակ են, և ուշադրության կենտրոնում են` ովքեր վարկեր ունեն, և այսօր գաղտնիք չէ, որ դուք կարող են նաև նայել ԱԺ-ում` պատգամավորներիի շրջանում, թե ովքեր վարկեր ունեն: Այսօր գաղտնիք չէ, որ մեր երկրում կա բավականին ստվար զանգված, որ վարկեր ունի: Եթե ուզում եք տարանջատումներ կատարել, ես դա իմ կողմից անընդունելի եմ համարում»:

Հարցին, թե կարո՞ղ է օրինակներ բերել` ո՞ր պաշտոնյաների հարազատներն են սահմանին ծառայում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, օրինակ` Ղարաբաղի ֆրակցիայի ղեկավարի երկու տղաները Ղարաբաղի առաջնագծում են, իմ հորաքրոջ և հորեղբորս թոռներն այսօր առաջնագծում են, իմ երեխաները դեռ փոքր են, բայց այն բարեկամները, որոնց նշեցի, այսօր գտնվում են առաջնածում: Ես այդ հնարավորություններն էլ կարող էի ունենալ, որ նրանց հետ քաշեի առաջնագծից, բայց նրանք այնտեղ են»: