|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հրապարակը» գրում է. «Երվանդ Զախարյանին էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակելուց հետո, որոշ լուրերով, նրա տեղը՝ Կադաստրի կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀԿ-ական պատգամավոր, Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը, ով նաև Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարն է։ Հաջորդը ցուցակում Նարինե Միրզոյանն է, ով ինքնաբացարկի դիմում է գրել։ Թվում էր՝ խորհրդարան են տանելու ՀՀԿ հին գվարդիական Վազգեն Կարախանյանին, սակայն ՀՀԿ ղեկավարությունը մտադիր է տանել ՀՀԿ ցուցակի 118-րդ տեղում հանգրվանած Կարեն Բեքարյանին՝ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նշենք, որ Սարգսյանի թեկնածության հարցը մամուլում նախկինում նույնպես քննարկվել է, սակայն նա հայտարարել է, որ ինքը նման առաջարկ չի ստացել: