Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվում էր «Գնահատման գործունեության մասին»» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասն հարցը, որը ներկայացնում էր ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի՝ նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ:
Ըստ Սուրեն Թովմասյանի՝ գործող կարգավորումներում առկա են մի շարք ձևակերպումներ, որոնք խոչընդոտում են գործընթացներին: Նախագծով սահմանվել է նաև, որ ինքնակարգավորվող կազմակերպությունները պետք է ներկայացնեն գործողությունների ծրագիր՝ տարեկան ապահովելով մոտավորապես 80 տոկոս կատարողական: Ըստ Սուրեն Թովմասյանի՝ այն դառնալու է պարտադիր պահանջ Կադաստրի կոմիտեում ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար:
Դիտարկումներ անելով ներկաայցված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանն ասաց, որ հանձնաժողովում առկա խնդիրը տարիների պատմություն ունի։
«Տարիներ շարունակ Կադաստրի պետական կոմիտեն իր առջև խնդիր է դրել , որ հանձնաժողովում ներառի ոլորտի գիտակներին, որոնք մասնագիտական եզրակացություն են տալիս իրենց գործընկերների այն գնահատման ակտերին, որոնց հետ կապված կան որոշակի անճշտություններ, որոնք բավարարում են օրենքի տառին ու ոգուն։ Եվ այս աշխատանքը հսկայական աշխատանք է։ Մեկ գնահատման հաշվետվություն ուսումնասիրել և՛ բովանդակային, և՛ օրենքի համապատասխանության մասերով , հավաստիացնում եմ, որ դա հսկայական աշխատանք է։ Իսկ ո՞րն է եղել պատճառը, որ ոլորտի աշխատողները խուսափել են դրանից։ Խուսափելու բուն պատճառը չվարձատրություննէ եղել»։
Մանրամասն՝ տեսանյութում։