կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-04 23:55
Առանց Կատեգորիա

21-րդ դարի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը...

21-րդ դարի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը...

21-րդ դարի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ստացած հավաքական ու անհատական իլյուզիայի զգացումն է: Ընդ որում դա վերաբերում է բոլոր ոլորտներին. թվում է դու ամենապոպուլյար մարդն ես ֆեյսբուքում, բայց իրականում դու միայնակ ես քո համակարգչի հետ, թվում է, դու գնում ես էժան ապրանք, բայց իրականում այն զեղչված է այնքան, որ դու դրա պատրանքը ունենաս: Ու թվում է, թե դու ապրում ես նոր, ավելի ժամանակակից հասարակությունում, բայց իրականում զանգվածային ճաշակը, տոտալիտար իշխանությունը, հավաքական վտանգները նույնն են, որքան էլ քո հեռախոսը դառնա խելախոս, համակարգիչը` նեթբուք, քո կարծիքը` հանրագիր:

 

Նույնը վերաբերում է նաև գլոբալ մակարդակում: Թվում է, թե 21-րդ դարում սառը պատերազմի կամ աշխարհակարգի փիլիսոփայությունը պիտի փոխված լինեին, բայց իրականում փոխվել են ընդամենը կատարման ձևերը: Հա իբր ինչ, որ Օբաման սելֆի է անում, Պուտինը` ամուսնալուծվում, Օլանդը` սիրային եռանկյունու մեջ հայտնվում: Դա չի նշանակում, որ աշխարհը փոխվել է կամ նախագահները ավելի “մարդկային” են դարձել: Հենց դա է իլյուզիայի ամենամեծ գաղտնիքը: Այն սնուցում է նոր ձև այն ավանդականին, որը միշտ կա ու կլինի:

 

Հետևաբար, պետք չի զարմանալ, որ Ռուսաստանը Ղրիմը նվաճում է: Դա իր ռազմավարական անվտանգության բաղկացուցիչն է, պետք չի զարմանալ, որ փորձում է տապալել Ուկրանիայի առաջիկա ընտրությունները կամ մասնատել այդ երկիրը: Որովհետև կան կենսական նշանակության գոտիներ, առանց որոնց հնարավոր չէ: Դրանցից մեկն էլ Ուկրաինան է: Ու Ռուսաստանը դրան կգնա` անկախ նրանից, թե ինչպես ու որքան նրան կպատժեն: Ռուսաստանը բաց էր աշխարհին ընդամենը 20 տարի, դրանից առաջ 70 տարի փակ է եղել ու շարունակել է նվաճել Արևելյան Եվրոպան:

 

Ես չեմ արդարացնում Ռուսաստանին և համոզված եմ, որ հնարավոր էր ավելի քաղաքակիրթ ու երկարաժամկետ տարբերակով Ուկրաինային շրջել դեպի Ռուսաստանը: Հիմա արդեն նա գործ ունի ոխերիմ բարեկամի հետ` թվում է թե եղբայրական ազգ է, բայց ոխերիմ պետություն:

 

Բայց մի բան ակնհայտ է. Այսօր Արևմուտքը իրեն ճղում է ոչ արդարացիորեն: ԽՍՀՄ փլուզումից հետո իրենք էլ գիտեն, որ խախտել են բոլոր անվտանգության բուֆերների պայմանավորվածությունները: Ու հիմա դրա համար պիտի վճարեն:

 

Յանուկովիչի կործանման մեղավորը Պուտինն է: Չէր կարելի նրան այդքան ստորացնել, որ նա անընդունելի լիներ նույնիսկ իր ժողովրդի համար: Նույն էլ Արևմուտքը` չի կարելի աշխարհի 1/8-րդը զբաղեցնող պետությանը դնել բանան արտահանող աֆրիկյան քաղաքակրթական մակարդակի հումքային երկրի տեղ` վայրիի ու անգրագետի, որին պետք է միայն վախեցնել ու սպառել նրա բնական ռեսուրսները:

 

Ուկրիանական ճգնաժամի պատճառը արևմտյան մեծամտությունն է: Եվրոպային թվում էր, թե Ռուսաստանին կարելի է անընդհատ ստորացնել` նրա սահմանների մոտ պսևդո-եվրոպա կառուցելով, նախկին ԽՍՀՄ երկրների հետ չամուսնանալով, բայց քաղաքացիական ամուսնությամբ զբաղեցնելով, հետո մտածել, թե ռուսները կհանդուրժեն:

 

Իհարկե չէին հանդուրժելու: Հատկապես, որ սա ռուսական ավանդական ազդեցության ու ռուսական բնակչությամբ տարածք է, որտեղ յուրաքանչյուր երկրորդը ԿԳԲ-ի կամ գործակալ է կամ համակիր է: Հիմա կարծում եմ, պետք է համբերել մինչև մայիսի 25-ը` հասկանալու համար, ի վերջո որ սցենարով կառաջնորդվի Ռուսաստանը` երկրի կբաժանի, թե այնուամենայնիվ նրան կտրվեն անվտանգության բուֆերի ոչ-առաջխաղացման նոր երաշխիքներ:

 

Արտակ Ալեքսանյանի facebook-յան գրառումը

լուսանկարը՝ Ա.Ալեքսանյանի facebook-ի էջից