| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ըստ apa.az-ի`Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը ասել է. «Ադրբեջանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը Թուրքիա եղել է հաջող եւ մեկ անգամ ևս ապացուցել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը»:
Խոսելով այն մասին, թե այս այցն ինչպես կազդի երկկողմ հարաբերությունների վրա, դեսպանը նշել է, որ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի շրջանակներում անցկացված հանդիպման ժամանակ տարբեր ոլորտներում 7 փաստաթղթեր են ստորագրվել:
«Այս փաստաթղթերը դարձել են ճանապարհային քարտեզ, և մենք մոտ ապագայում առաջ ենք ընթանալու այս ճանապարհով: Մենք կփորձենք մեծացնել ապրանքաշրջանառության ծավալը մինչև 15 մլրդ դոլար մինչև 2023 թվականը»:
Խոսելով ապագա ծրագրերի մասին` Թուրքիայի դեսպանը ասել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծը եթե իրականանար, ապա կլիներ 20-րդ դարի ամենամեծ ծրագիրը: Սակայն Բաքու-Թբիլիսի-Կարս-TANAP նախագիծը կլինի 21-րդ դարի ամենամեծ ծրագիրը:
Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը` դեսպանն ասել է, որ Թուրքիան շարունակելու է միջազգային նորմերի շրջանակներում այս խնդրին շուտափույթ լուծում տալ: