Ուկրաինայի հայ համայնքը փորձում է չեզոք մնալ՝ զոհերից խուսափելու համար
«Ժողովուրդը» գրում է. «Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով իրենց տարածաշրջանում տիրող իրավիճակի և հայ համայնքի դիրքորոշման մասին, ասաց հետևյալը. «45 միլիոնանոց այդ երկրում ընդհանուր ապրում է մոտ 550.000 հայ ու ամենաշատ հայերը բնակվում են Դոնեցկի մարզում։ Հիմա մեզ մոտ մայիսի 11-ին Հանրապետության հռչակագրի օր են հայտարարել, իսկ մայիսի 25-ին մյուս կողմը նախագահական ընտրություն է հայտարարել։ Մենք պետք է ժողով անենք ու հասկանանք, թե ինչ է ուզում հայ համայնքը։ Մի ստվար զանգված ռուսամետ է, մի ստվար զանգված՝ արևմտամետ։ Մենք ասում ենք, որ քաղաքականությունը կեղտոտ բան է, մենք չգիտենք՝ ինչ կլինի, դրա համար ավելի լավ է չեզոք դիրքում մնալ, քանի որ, օրինակ, մենք զոհեր ունեցանք, առաջին զոհը Սերգեյ Նիգոյանն էր, ում Մայդանի հերոս հռչակեցին, երկրորդը Գեորգի Մուրադյան էր, ում ևս հերոս հռչակեցին, իսկ երրորդը՝ Ռուբեն Ավանեսյանն էր, ում Դոնեցկում սպանեցին, և նրան էլ ռուսամետները հերոս հռչակեցին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։