|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ Գյումրու փողոցներից մեկում հայտնաբերվել է մահացած տղամարդու դի:
Տղամարդը ընկած է եղել Գյումրու Վ. Սարգսյան փողոցի առաջին շենքի հարեւանությամբ: Շենքի բնակիչները ահազանգել են շտապօգնության կայան: Շտապօգնության աշխատակիցները արձանագրել են, որ տղամարդը մահացած է, եւ տեղյակ են պահել ոստիկանությանը:
ԳԱԼԱ-ին ՀՀ ոստիկանության Գյումրու քննչական բաժնի քննիչ Վիգեն Մարգարյանը հայտնել է, որմահացած քաղաքացին Եփրեմ Միսակի Զաքարյանն է: Դիակի զննության ժամանակ նկատել են, որ քաղաքացու հագուստի տակ հաց կա: «Ծոցում մի հաց կար: Հայտնի է արդեն, որ Եփրեմ Զաքարյանը սովորական ապրող ընտանիքից է, ունի որդիներ ու նաեւ ազգականներ, որ աշխատում են դատական դեպարտամենտում»,- ասել է Վիգեն Մարգարյանը:
Առաջարկում ենք դիտել նաև ԳԱԼԱ-ի տեսանյութը: