|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` երեկ Օմանի ծոցում երկու նավթատար նավերի վրա հարձակումների վերաբերյալ:
«2019 թ. հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու նավթատարների վրա հարձակումը քննադատում ենք: Վերջին մեկ ամսվա ընթացքում ծոցի շրջանում առևտրային նավերի` երկրորդ անգամ հարձակումների ենթարկվելը մեզ անհանգստացնում է: Մենք կարևորություն ենք տալիս միջազգային նավագնացության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող ծոցի անվտանգության պահպանմանը»,- նախարարության հայտարարությունն է մեջբերում «Սպուտնիկ»–ի թուրքական ծառայությունը:
Նշենք, որ երեկ հարձակման էին ենթարկվել Front Altair (Նորվեգիա) և Kokuka Courageous (Պանամա) նավերը: