|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Այսօր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դուրս գալով կառավարության շենքից, ոտքով քայլելով է ներկայացել ՀՀԿ ԳՄ նիստին: Վարչապետին են մոտեցել 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի փողոցի իրացման գոտու բողոքող բնակիչները, որոնց տները քանդվել են, քանի որ այդ տարածքը համարվել է գերակա հանրային շահ: Հովիկ Աբրահամյանը լսել է բնակիչներին, հանձարարելով իր ենթականերին` հեռախոսահամարներ վերցնել ու փոխանցել իրեն, որպեսզի այդ խնդրով զբաղվի և ընդունի այդ բնակիչներին: «Ես հետամուտ եմ լինելու քննարկելու ենք, ու համապատասխան լուծում է տրվելու»,- ասել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը չի պատասխանել լրագրողների հարցերին: