|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները բողոք-նամակ հանձնեցին կառավարության աշխատակազմի` քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին: Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքում են կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ:
Լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Ղազարյանը տարակուսանքը հայտնեց, թե բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներն անհեթեթ պահանջներ են ներկայացնում և անհեթեթ բաներ խոսում: «Այնպիսի տպավորություն է, որ նրանք բացարձակ տեղյակ չեն այս օրենքից: Ես կարծում եմ, որ նրանք չեն կարդացել ու չեն ուսումնասիրել օրենքը»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին` մասնավորապես, բողոքող քաղաքացիների ո՞ր պահանջն է անհեթեթ, Ալեքսանդր Ղազարյանը պատասխանեց. «Բոլոր պահանջները, օրինակ` որ զրկվում են իրենց սեփականությունից, բայց այդպիսի բան չկա, իրենց սեփականությունը պարզապես կուտակվելու է»: