|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Newsbook.am-ը գրել էր, որ Անդրանիկ Արզումանյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի լեգիտիմ տնօրեն չէ, քանի որ մրցույթին 5 օր ուշացումով է իր հայտը ներկայացրել:
Yerkir.am-ին ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ Արզումանյանն իր հայտը ներկայացրել է մարտի 14-ին, իսկ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը, ինչպեսև կանխավ հրապարակվել էր, մարտի 15-ն էր:
«Բացի Արման Ծատուրյանից /ով մարտի 12-ին է ներկայացրել/ և Երվանդ Երկանյանից /դիմումը ներկայացրել է մարտի 11-ին/, մյուսները փաստաթղթերը նախարարությանն են հանձնել մարտի 14-ին»,- հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: