|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր լրանում է արցախյան ազատամարտիկ, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության տարելիցը:
Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ը կազմակերպել էր քայլերթ՝ դեպի Պռոշյան գյուղ: Երթը մեկնարկվեց «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնից: Երիտասարդները կոչերով և պաստառներով իրենց բողոքը հայտնեցին, որ անցել է մեկ տարի, սակայն սպանության գործը դեռ չի բացահայտվել, և արդարության կոչ արեցին: Նրանք պահանջեցին անհապաղ բացահայտել գյուղապետի սպանությունը:
Պռոշյանում երիտասարդներն այցելեցին Զորաց պանթեոն, որտեղ եւ հանգչում է Հրաչ Մուրադյանը: Տեղի ունեցավ երդման արարողություն Հրաչ Մուրադյանի շիրիմին, և ՀԵՄ-ի երիտասարդները համալրեցին ՀՅԴ կուսակցության շարքերը:
Այնուհետև երիտասարդները շարժվեցին դեպի գյուղապետարանի շենք, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ տեղի էր ունեցել դավադիր սպանությունը: Տեղի ունեցավ նաև մոմավառություն Հրաչ Մուրադյանի սպանության վայրում տեղադրված հուշաքարի մոտ:
Մանրամասները՝ տեսանյութում: